ԱԳՆ գլխավոր քարտուղարն ազատվել է պաշտոնից

ԱԳՆ գլխավոր քարտուղարն ազատվել է պաշտոնից

PanARMENIAN.Net - Վահագն Մելիքյանն ազատվել է Արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը։

«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով և 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

Վահագն Մելիքյանին ազատել արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:

Մելիքյանն ԱԳՆ գլխավոր քարտուղար էր նշանակվել 2018-ին։

Մայիսի 27-ից ՀՀ-ն չունի ԱԳ նախարար։ Այդ օրը նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարական տվեց, որի օրինակին հետևեցին նաև նրա տեղակալները, որոնցից 3-ի հրաժարականը ստորագրվեց։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---