Ադրբեջանը սկսել է շանտաժի ենթարկել Թուրքիային հայ-թուրքական սահմանի բացման հարցում

PanARMENIAN.Net - «Հայաստանի հետ սահմանը բացելուց առաջ Թուրքիան պետք է լավ մտածի: Ես կարծում եմ, որ դա նրան ոչինչ չի տա: Մինչեւ 2015 թվականը Եվրամիության բյուջեում Թուրքիայի մասին ոչ մի հիշատակում չկա, այս պարագայում հարց է ծագում, թե Անկարայի ինչի՞ն է պետք Հայաստանի հետ սահմանի բացումը, եթե դա նրան ոչինչ չի տա: Իսկ Ադրբեջանը ոչ միայն եղբայր երկիր է Թուրքիայի համար, այլեւ վերջինիս ռազմավարական գործընկերն է Հարավային Կովկասի եւ Կասպիան տարածաշրջանում: Բացելով Հայաստանի հետ սահմանը` Թուրքիան կարող է կորցնել Ադրբեջանը», - հայտարարել է քաղաքականագետ Արիֆ Կեսկինը:



Նրա խոսքերով, եթե հայ-թուրքական սահմանը բացվի, Ադրբեջանն իր էներգետիկ քաղաքականությունը կվարի ի վնաս Թուրքիայի: «Ադրբեջանի համար տարանցման թուրքական երթուղին կկորցնի իր արդիականությունը, եւ երկիրն իր էներգակիրների բոլոր հոսքերը կուղղորդի Ուկրաինա Վրաստանի տարածքով: Բացի այդ, Ադրբեջանն էլ ավելի կմերձենա Վրաստանին եւ թուրքական բիզնեսը դուրս կմղի Վրաստանից, ինչպես նաեւ Աջարիայից, որտեղ ավանդաբար ուժեղ են եղել թուրքական բիզնեսի դիրքերը: Բացի այդ, Կորցնելով Ադրբեջանը, Թուրքիան երկար ժամանակով կկորցնի ելքը դեպի Միջին Ասիա եւ Կովկաս: Թուրքիայի տեղը կզբաղեցնեն ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը, իսկ Անկարան չի կարողանա ազդել այդ տարածաշրջանում իրավիճակի վրա:



Թուրքիայի համար ռիսկի գինը շատ մեծ է: Ուստի ես կարծում եմ, որ Անկարան պետք է Հայաստանի հետ հարաբերությունները բարելավի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը զուգընթաց: Հակառակ դեպքում Անկարան կարող է վերջնականապես կորցնել թյուրքական աշխարհում իր ազդեցության լծակները», - նշել է Կեսկինը, գրում է 1news.az -ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---