Հայ դպրոցականները 5 մեդալ են նվաճել Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայում

Հայ դպրոցականները  5 մեդալ են նվաճել Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայում

PanARMENIAN.Net - Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայում հայ դպրոցականներն արժանացել են 5 մեդալի։

Օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրն էր Ինդոնեզիան, անցկացվել է առցանց ձևաչափով․ առաջին փուլը տեղի է ունեցել հունիսի 23-30-ը, երկրորդը՝ հուլիսի 4-ին։

Երկրորդ փուլ անցած 30 մասնակցից 5-ը ՀՀ դպրոցականներն էին: Հաղթահարելով երկրորդ փուլը՝ բոլորն արժանացել են մեդալների, տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։

«Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Մանե Կուրղինյանն արժանացել է ոսկե, «Քվանտ» վարժարանի և Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 10-րդ դասարանցիներ Լեոնիդ Ասատրյանը և Համլետ Կարայանը՝ արծաթե, իսկ Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցի և «Հերացի» ավագ դպրոցի սաներ Ալլա Ավետիսյանը և Արման Հայրապետյանը՝ բրոնզե մեդալների։

Թիմի աշխատանքները ղեկավարել են ԵՊՀ-ի դասախոսներ Գայանե Ղուկասյանը և Սեդա Մարությանը:

Մրցույթին մասնակցել է աշխարհի 30 երկրի ավելի քան 300 աշակերտ: Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է 10 աշակերտ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---