ՄԻՊ․ Հանցավոր են ՀՀ Երասխի հատվածում վերջին օրերին ադրբեջանական ԶՈւ կրակոցները

ՄԻՊ․ Հանցավոր են ՀՀ Երասխի հատվածում վերջին օրերին ադրբեջանական ԶՈւ կրակոցները

PanARMENIAN.Net - ՄԻՊ Արման Թաթոյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով իրավիճակի սրմանը Երասխի հատվածում, նշել է, որ հանցավոր են այդ հատվածում վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի կրակոցները, որոնք ձեռք են բերում պարբերական բնույթ:

Նշվում է, որ այդ մասին են վկայում ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունները և Մարդու իրավունքների պաշտպանին ուղղվող ահազանգերը:

«Կրակոցների հանցավոր լինելն ակնհայտ է ՀՀ սահմանային մյուս հատվածներում՝ բնակավայրերի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի հրահրած կրակոցների ֆոնին և նաև ապացուցվում է այն փաստով, որ Երասխի հատվածում հուլիսի 14-ին զոհվել է ՀՀ զինված ուժերի ծառայող»,-ասվում է գրառման մեջ:

Հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:

Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։ ՀՀ զինված ուժերը հայտարարում է, որ շփման գծի որևէ փոփոխություն թույլ չի տալու:

 Ուշագրավ
Հունվարի 21-ին տեղի է ունենալու նրա խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ դատական նիստը
«Միայն «իր հաշվին» ձևակերպումն է ճանաչվեց հակասահմանադրական»,-ասվում է ԱՆ հայտարարության մեջ
Ավիաընկերությունը կապահովի դեկտեմբերի 17-19-ը նախատեսված չվերթերի բոլոր ուղևորների տեղափոխումը
«Ես էլ ձեր տրամադրությունը բարձրացնեմ»,-գրել է նա
---