ԱՄԷ-ում և Բահրեյնում ՀՀ դեսպանը հետ է կանչվել

ԱՄԷ-ում և Բահրեյնում ՀՀ դեսպանը հետ է կանչվել

PanARMENIAN.Net - Մհեր Մկրտումյանը հետ է կանչվել Արաբական Միացյալ Էմիրություններում և Բահրեյնի Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը. Մհեր Մկրտումյանին հետ կանչել Արաբական Միացյալ Էմիրություններում և Բահրեյնի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,-ասվում է հրամանագրում։

Մկրտումյանն ԱՄԷ-ում ՀՀ դեսպան էր նշանակվել 2018-ին, իսկ 2019-ի նոյեմբերի 29-ից` Բահրեյնի Թագավորությունում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---