Առնվազն 36 մարդ է մահացել Բաղդադի շուկայում ահաբեկչությունից20 հուլիսի 2021 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Առնվազն 36 մարդ է մահացել Բաղդադի շուկայում իրականացված ահաբեկչությունից, 60-ից ավելի վիրավոր կա։ Պայթյունը որոտացել է Սադր Սիթի շուկայում հուլիսի 19-ի երեկոյան՝ գործի է դրվել մահապարտ կնոջ պայթուցիկ սարքը։ Մահմեդական մեծ տոներից մեկի՝ Կուրբան Բայրամի նախօրեին շուկան մարդաշատ է եղել, գրում է Interfax-ը՝ «Ալ Արաբիա» հեռուստաալիքին հղումով։ Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քադիմին հայտնել է, որ հետաքննություն է սկսվել և հրահանգել ձերբակալել դաշնային ոստիկանության ստորաբաժանումներից մեկի հրամանատարին։ Սա արդեն 2-րդ այսպիսի պայթյունն է 2021-ին։ Ապրիլին Սադր Սիթիում ականապատ ավտոմեքենայի պայթյունից առնվազն 4 մարդ էր մահացել։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |