Արշակ Կարապետյանը՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ

Արշակ Կարապետյանը՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արշակ Կարապետյանը նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ», - ասված է որոշման մեջ։

Ավելի վաղ ՀՀ նախագահը ստորագրել էր Փաշինյանի առաջարկությունը՝ ազատելու Կարապետյանին ԶՈւ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից:

Մինչև այդ, ՊՆ ղեկավար Վաղարշակ Հարությունյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել պաշտպանության նախարարի պաշտոնից, որը ևս ստորագրվել էր։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ ՀՀ-ն իրավունք է վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ
Նշվում է, որ իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա
«ԿԸՀ-ն այս շաբաթ մանդատները գրանցելու արձանագրությունը կկազմի»,-ասել է ԿԸՀ քարտուղարը