ՀՀ-ն ամենաթանկացած բենզինով երկիրն է Եվրոպայում22 հուլիսի 2021 - 11:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ն գլխավորում է Եվրոպայի երկրների ցանկը, որտեղ բենզինն ամենաշատն է թանկացել՝ 22․8%-ով: Picodi.com-ի վերլուծաբանների թիմը հետևել է, թե ինչպես են փոխվել վառելիքի գները 2021-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրում է «Գրուզիա Օնլայնը»։ Բենզինի գների ամենամեծ աճը գրանցվել է Տաջիկստանում (30․1%), Հայաստանում (+22․8%), Վրաստանում (+17․4%) և Ուկրաինայում (+13․7%)։ Եվրոպայում և ԱՊՀ երկրներում ամենաէժան բենզինը Ղազախստանում է՝ 1 լիտրի գինն ընդամենը $0․43 է, ՌԴ-ում՝ $0․65, վերջին տեղում Ֆինլանդիան է, որտեղ բենզինի 1 լ արժե $1․9 է։ Վերլուծաբանները նաև հաշվարկել են, թե քանի լիտր բենզին կարող է գնել Եվրոպայի և ԱՊՀ միջին բնակիչը միջին վիճակագրական աշխատավարձով։ Պարզվել է, որ միջին աշխատավարձով ամենաշատ բենզինը կարելի է գնել Գերմանիայում՝ 1786 լ, Շվեդիայում՝ 1771 լ, Ֆինլանդիայում՝ 1589 լ։ Վերջին շրջանում ՀՀ-ում բենզինի 1 լիտրի գինը 480-500 դրամի սահմանում է տատանվում։ Վերջին ամիսներին վառելիքի գներն անընդհատ աճում էին, ինչը հիմնականում պայմանավորված էր միջազգային շուկայում գնաճով ու դոլարի նկատմամբ դրամի արժեզրկամբ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ |