Ադրբեջանում ՌԴ քաղաքացուն դատապարտել են 10 տարվա ազատազրկման` «ահաբեկչության, վարձկանության համար»

Ադրբեջանում ՌԴ քաղաքացուն դատապարտել են 10 տարվա ազատազրկման` «ահաբեկչության, վարձկանության համար»

PanARMENIAN.Net - Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Դուբակովին, որը, ըստ Ադրբեջանի դատախազության, որպես վարձկան մասնակցել է 2020թ․ պատերազմին։

Պատիժը կրելուց հետո նա արտաքսվելու է Ադրբեջանի տարածքից, գրում է Haqqin.az-ը։

Նրան մեղադրում են ահաբեկչության ու վարձկալության, ինչպես նաև Ադրբեջանի պետսահմանն ապօրինի հատելու մեջ։

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում դատավարության ընթացքում Դուբակովն ասել է, որ հավաքագրվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից 2018-ին Բելառուսում և այցելել է Արցախ նրանց ցուցումով։ Նա ասել է նաև, որ 2021-ի հունվարին նրան կանչել են Բաքու դրամական հատուցում տալու և նոր առաջադրանքներ ստանալու համար, սակայն ձերբակալել են։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, քննության ժամանակ Դուբակովն ասել է, որ, հաշվի առնելով իր ծագումը (հայրը հայ է), նա հետաքրքրվել է ՀՀ-ում գործող ՈՄԱ կազմակերպության գործունեությամբ։ Նա ասել է, թե 2018-ին ժամանել է ՀՀ, որտեղ մարտական պատրաստություն է անցել և հետո նրան ուղարկել են Շուշի և Ստեփանակերտ։ 2019-ին նա ևս այցելել է Լեռնային Ղարաբաղ։ Ըստ ՌԴ ԱԴԾ տեղեկանքի, Դուբակովը 2018-2019թթ․ մի քանի անգամ այցելել է ՀՀ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---