ՄԻԵԴ որոշմամբ Արդբեջանը Բադալյանին 30,000 եվրո պետք է վճարի՝ խոշտանգելու և ազատությունից ապօրինի զրկելու համար

ՄԻԵԴ որոշմամբ Արդբեջանը  Բադալյանին 30,000 եվրո պետք է վճարի՝ խոշտանգելու և ազատությունից ապօրինի զրկելու համար

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է հերթական վճիռն ընդդեմ Ադրբեջանի՝ արձանագրելով, որ 2009-2011 թթ. Ադրբեջանը խոշտանգել և ազատությունից ապօրինիզրկել է Արթուր Բադալյանին, որը մոլորվել էր և հայտնվել Ադրբեջանի տարածքում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։

«Եվրոպական դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է Բադալյանին վճարել 30,000 եվրո, որպես ոչ նյութական վնասի հատուցում:

Հատկանշական է, որ այժմ էլ Ադրբեջանը շարունակում է խախտել իր տիրապետության տակ ներքո գտնվող հայ գերիների և քաղաքացիական անձանց իրավունքները»,- ասվում է գրառման մեջ։

Արթուր Բադալյանը գերեվարվել էր, երբ գնացել էր Ադրբեջանի սահմանին մոտ գտնվող Նավուր գյուղ` անտառում սունկ հավաքելու։ Նա հայկական կողմին է վերադարձվել 2011 թ. մարտի 17-ին ԿԽՄԿ միջնորդությամբ գերիների փոխանակման շրջանակում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---