2․3 մլրդ դրամի ներդրում՝ պաշտպանիչ բալիստիկ սաղավարտների, զրահաբաճկոնների նոր արտադրությունում

2․3 մլրդ դրամի ներդրում՝ պաշտպանիչ բալիստիկ սաղավարտների, զրահաբաճկոնների նոր արտադրությունում

PanARMENIAN.Net - Հայաստանում պաշտպանիչ բալիստիկ սաղավարտների, զրահաբաճկոնների արտադրություն կգործի։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 2․3 մլրդ դրամի ներդրում հումքի, իսկ մնացած մասը՝ սարքավորումների ձեռքբերման համար։

Գործադիրը որոշել է «ՈԼՎԵՐԻՆ Ե․Ա․Դ․Գ» ՍՊԸ-ին ազատել գերակա ոլորտում ներդրումային ծրագրի իրականացման համար ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։

Ներմուծվող հումքը և սարքավորումները օգտագործվելու են պաշտպանիչ բալիստիկ զինվորական սաղավարտների, զրահակի բաճկոնների և հատուկ հակաջերմատեսիլային տակտիկական հանդերձանքների, կապի խզման և բլոկադայի կապսուլաների, որսորդական, տակտիկական և ռազմական նշանակության զենքերի օժանդակ դետալների, կրակային թիրախների և պարագաների արտադրություն համար։

Կստեղծվի 12-16 նոր աշխատատեղ՝ մինչև 304,000 դրամ միջին աշխատավարձով։

Արդեն իրականացվել է 137 մլն դրամի ներդրում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---