Երևանում ոստիկանության ծառայության ընթացքում 49 անձ է բերման ենթարկվել, որոնցից 2-ը՝ ձերբակալվել

Երևանում ոստիկանության ծառայության ընթացքում 49 անձ է բերման ենթարկվել, որոնցից 2-ը՝ ձերբակալվել

PanARMENIAN.Net - Հուլիսի 21-ի երեկոյան Երևանում և մայրաքաղաք մտնող ճանապարհահատվածներում ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով բաժիններ բերման է ենթարկվել 49 անձ՝ 2-ը ձերբակալվել է։

Կատարվել են խուզարկություններ ու զննություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի հրազեններ, զինամթերք և այլն։ Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել է նաև ապօրինի թմրաշրջանառության 4 դեպք. հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ, այդ թվում՝ մեթամֆետամինի նմանվող։ Հայտնաբերվել է նաև մեքենայի կեղծ համարանիշ, տեղեկացնում է ոստիկանությունը։

Նշվում է, որ կարելի է արձանագրել, որ ուժեղացված ծառայությունն արդյունավետ էր։ Նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են։

Մեկնարկից առաջ ոստիկանության պետի տեղակալ Արամ Հովհաննիսյանը ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրել էր ուժեղացված ծառայության նպատակները՝ հասարակական կարգի պահպանություն, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխում ու բացահայտում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---