Փաշինյանն ու Պուտինը քննարկել են գերիների հարցն ու տարածաշրջանային ճանապարհների վերագործարկումը

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են գերիների հարցն ու տարածաշրջանային ճանապարհների վերագործարկումը

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` անդրադարձ է եղել նաև գերիների վերադարձի խնդրին և տարածաշրջանային ճանապարհների վերագործարկմանը։

Կողմերը հանգամանալից քննարկել են տարածաշրջանին վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել 2020 թվականի նոյեմբերի 10-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

Քննարկվել են նաև տնտեսության և պաշտպանության ոլորտներում երկկողմ համագործակցության ընթացիկ և հեռանկարային հարցերը:

Տարածաշրջանում տիրող իրավիճակի համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է խաղաղության և կայունության պահպանության առումով ՌԴ առանցքային դերակատարումը: Կողմերը շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության կարևորությունը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 22-ի կառավարության նիստում շեշտել էր ՀՀ և ՌԴ զինված ուժերի միացյալ խմբավորման և Արցախում ռուսական խաղաղապահների ներկայության անկյունքարային նշանակությունը։ Նա նշել է, որ Ադրբեջանը նպատակ ունի խափանել նոյեմբերի 10-ի և հունվարի 11–ի եռակողմ հայտարարությունների իրագործումը, մասնավորապես՝ տարածշրջանային կոմունիկացիաների բացման և Հայաստանի ապաշրջափակման մասով:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---