Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է խորվաթ մրցակցին

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է խորվաթ մրցակցին

PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Սոչիում ընթացքող շախմատի աշխարհի գավաթի 1/16-րդ եզրափակչի առաջին տուրում հաղթել է խորվաթ Անտե Բրկիչին։

Հայ շախմատիստը խաղում էր սպիտակ խաղաքարերով։

Մրցամարտի երկրորդ պարտիան տեղի կունենա հուլիսի 23-ին, Մարտիրոսյանը կխաղա սև խաղաքարերով:

Մինչ այդ Մարտիրոսյանը հաղթել էր աշխարհի 6-րդ շախմատիստ ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովին՝ դուրս թողնելով նրան աշխարհի գավաթի խաղարկությունից։

Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենից բացի, մրցաշարի երկու լավագույն խաղացողները կմասնակցեն 2022թ․ հավակնորդների մրցաշարին, ինչպես նաև կարժանանան դրամական պարգևի՝ 110,000 դոլար և 80,000 դոլար, երկրորդ տեղը զբաղեցնողի համար։

Հայկ Մարտիրոսյանը ժամանակին նվաճել է մինչև 16 տարեկանների շրջանում աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Նրա վարկանիշը 2632 է, նա ՀՀ հավաքականի 7-րդ համարն է։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---