Լաքոտ․ Մտածում ենք ծրագրի մասին, որը գնացքով կկապի Երևանը, «Զվարթնոցը», Էջմիածինն ու Արմավիրը23 հուլիսի 2021 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, անդրադառնալով ՀՀ-ին ֆինանսական բացառիկ օժանդակություն տրամադրելու Փարիզի նախաձեռնությանը, հայտարարել է, որ Ֆրանսիան ցանկանում է ներկա լինել էներգետիկ, ենթակառուցվածքների, մասնավորապես՝ երկաթուղային ոլորտներում։ «Մտածում ենք, մասնավորապես, մի ծրագրի մասին, որով գնացքով կկապվեն Երևանը, «Զվարթնոց» օդանավակայանը, Էջմիածինն ու Արմավիրը։ Եվ, իհարկե, մենք պատրաստ ենք նաև դիտարկել տարածաշրջանային երկաթուղային ծրագրեր»,-ասել է նա։ Լաքոտը նշել է, որ տնտեսական ոլորտում Ֆրանսիայի նպատակն այնքան էլ առևտուրը չէ, որքան՝ Հայաստանում ներդրումները։ «Ներդրումներն են, որոնք ստեղծում են հավելյալ արժեք, Հայաստանում ստեղծում են աշխատատեղեր։ Այս տեսանկյունից Ֆրանսիան Ռուսաստանից հետո երկրորդն է Հայաստանում։ Ուրախ եմ, որ Հայաստանում ներկա ֆրանսիական ընկերությունների մեծ մասը շատ լավ դիմակայեցին 2020 թվականի տարբեր ճգնաժամերը»,-ասել է նա։ Դեսպանը հիշեցրել է, որ 2021թ․ սկզբին Ֆրանսիան հայտարարեց Հայաստանին ֆինանսական բացառիկ օժանդակություն տրամադրելու իր պատրաստակամության մասին։ «Սա մի օժանդակություն է, որը թույլ կտա Հայաստանում կատարել ֆրանսիական նոր ներդրումներ, հաստատել ֆրանսիական նոր ընկերություններ։ Ընդհանուր առմամբ, ցանկանում ենք, որ մեր տնտեսական ներկայությունը ոչ միայն առաջընթաց գրանցի, այլև որակական առումով թռիչք կատարի։ Օրինակ՝ որպեսզի Ֆրանսիան ներկա լինի էներգետիկ ոլորտում։ Ենթակառուցվածքների ոլորտում, մասնավորապես՝ երկաթուղային ոլորտում»,-ասել է նա։ Լաքոտը նշել է, որ տրամադրվելիք գումարի չափը կախված կլինի հայկական կողմի ներկայացվելիք ծրագրերից։ «Որպեսզի գաղափար ունենանք, թե ինչի մասին է խոսքը, կարող եմ ասել, որ բյուջետային օժանդակության մասով պատրաստ ենք տրամադրել 50-100 միլիոն եվրոյի չափով փոխառություն։ Բյուջետային այս օժանդակությանը կարող են գումարվել առանձին օժանդակություններ՝ հատուկ ծրագրերի համար»,-ասել է դեսպանը։ Նա նաև նշել է, որ Եվրոպայի կողմից ՀՀ-ին հատկացվելիք 2.6 միլիարդ եվրոյի աջակցության մեջ Ֆրանսիայի մասնակցությունը եվրոպական այդ օժանդակությանը կազմում է 18 տոկոս։ Հայ-ֆրանսիական երկկողմ առևտուրy 2021թ․ առաջին հինգ ամիսներին կազմել է 39.8 միլիոն դոլար, ինչը 7.1 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» Բայդեն․ Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը «Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը»,–ասել է նա Լաքոտ. Եկեք լինենք ճշմարտության և արդարության կողմից Նա նշել է, որ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է Աֆեյան․ Պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերի ցավը սգալը՝ ժամանակն է քայլեր ձեռնարկել Քայլեր ձեռնարկելու կոչն ընդգծում է վայրագությունների նմանությունները, որոնք տեղի են ունեցել 109 տարի առաջ և կրկնվում են այսօր. |