Ձեռներեցության աշխարհի գավաթ․ Եվս մեկ հնարավորություն` հայկական ստարտափների համար

Ձեռներեցության աշխարհի գավաթ․ Եվս մեկ հնարավորություն` հայկական ստարտափների համար

PanARMENIAN.Net - Հուլիսի 24-ին Երևանում տեղի կունենա Ձեռներեցության աշխարհի գավաթի Ազգային փուլի միջոցառումը: SoftConstruct ընկերությունը միջոցառման պլատինե հովանավորն է։

Ունենալով առաքելություն զարգացնելու հայկական ստարտափ էկոհամակարգը, նոր հնարավորություններ ընձեռելու հայկական ստարտափներին դուրս գալու համաշխարհային հարթակներ՝ SoftConstruct ընկերությունը կլինի այս կարևոր միջոցառման կողքին։

Բացի ֆինանսական օժանդակությունից, SoftConstruct ընկերությունը ունի մասնագիտական ներգրավվածություն։ Ընկերության ներկայացուցիչ Ինգա Վարդանյանը ներկայանալու է որպես հիմնական ժյուրիի անդամ, ով պատասխանատու կլինի ժյուրիի մնացած անդամների հետ մեկտեղ ընտրելու և գնահատելու լավագույն հայկական նորարարական և աշխարհը գրավող տեխնոլոգիական լուծումներով այն միտքը, որը հոկտեմբերին կմրցի աշխարհի ավելի քան 300 ստարտափի հետ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---