Բաքվում հայ ևս 13 գերի 6 տարով ազատազրկվել է

Բաքվում հայ ևս 13 գերի 6 տարով ազատազրկվել է

PanARMENIAN.Net - Բաքվում ևս 13 հայ գերի դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։ Նրանք մեղադրվել են «ահաբեկչության», «սահմանի ապօրինի հատման» և այլ հոդվածներով։

Խիստ ռեժիմով բանտում պատիժը կրելուց հետո նրանք բոլորը կարտաքսվեն Ադրբեջանից, գրում է «Sputnik Ադրբեջանը»։

Ազատազրկման են դատապարտվել Ռաֆիկ Կարապետյանը, Գուրգեն Գալոյանը, Հրայր Թադևոսյանը, Վաղարշակ Մալոյանը, Սասուն Եղիազարյանը, Արսեն Վարդանյանը, Վահագն Բահրիկյանը, Սեդրակ Սողոմոնյանը, Արման Դիլանյանը, Մանուկ Մարտոյանը, Մելս Ամբարդանյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ֆելիքս Գրիգորյանը։

Հուլիսի 22-ին ևս 13 հայ գերի էր դատապարտվել նույնպես 6 տարվա ազատազրկման։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---