Ճարտարապետության և անվտանգության ժամանակակից պահանջները` Teryan 5-ի օրինակով

Ճարտարապետության և անվտանգության ժամանակակից պահանջները` Teryan 5-ի օրինակով

PanARMENIAN.Net - Բնակելի տարածքների ժամանակակից ճարտարապետությունն անվտանգության ու պահպանման ամենաբարձր պահանջներն ունեն։ Եվ նորակառույց Teryan 5-ի օրինակով, որը գտնվում է Տերյան և Պուշկին փողոցների խաչմերուկում, ներկայացվում է 5 ուշագրավ դիտարկում ժամանակակից ճարտարապետության և շինարարության վերաբերյալ։

Teryan 5-ը «Գալաքսի» ընկերությունների խմբի և Marriott International-ի համատեղ նախագիծն է:

Տերյան 5-ն ունի առաջադեմ ինժեներական համակարգեր։ Դիցուք՝ տաք ջրի ռեցերկուլացիոն համարկարգը, որը հնարավորություն է տալիս անմիջապես օգտագործել տաք ջուր ծորակը բացելիս։ Շենքում շուրջ տարի գործելու է կենտրոնացված ջեռուցման և հովացման համակարգ՝ անհատական կառավարմամբ։ Ջրի անխափան մատակարարման համար առկա է 600 տոննա տարողությամբ ռեզերվուարներ և 33 պոմպեր, ինչպես նաև խմելու ջրի փափկացման համակարգ։

Շենքը սպասարկելու են 2.5 մ/վ արագությամբ շարժվող 3 Schindler վերելակ, որոնցից մեկը՝ հատուկ սպասարկող անձնակազմի համար, իսկ մյուս երկուսի թվում՝ Հայաստանում միակ եվրոստանդարտներին համապատասխան հրշեջ մարտադար վերելակն է։

Շենքի ճակատը օդափոխվող է։ Այն երեսպատված է 30,294 հատ չկրկնվող չափսերով 4սմ հաստությամբ տրավերտինե սալերով։ Տրավերտինը ամրանում է շենքի մոնոլիթին չժանգոտվող պողպատյա HALFEN խարիսխների միջոցով, և արդյունքում առաջանում է օդի միջանցք ճակատի և մոնոլիթի արանքում։ Այդպիսով, շինությունը մշտապես օդափոխվում է, և խոնավությունը շատ արագ գոլորշիանում է, ինչը հանգեցնում է էներգիայի արդյունավետ խնայողության։ Ճակատի կառուցման համար օգտագործվող բոլոր նյութերը հրակայուն են, ինչը օգնում է կանխարգելել հրդեհի տարածումը ճակատի միջոցով։

Բնակարանների բոլոր պատուհանները ֆրանսիական պատշգամբներ են, իսկ բազրիքները՝ ապակուց, ինչը թույլ է տալիս ավելի շատ բնական լույս ունենալ։ Ֆրանսիական պատշգամբը չի նվազեցնում նաև բնակելի տարածքը և ձուլվում է ներքին ինտերիերի հետ։ Շենքի պատուհանները պատրաստված են աշխարհահռչակ ապրանքանիշների բարձրորակ նյութերից, ինչպիսիք են Schüco-ի ալյումինե պրոֆիլները, PILKINGTON և AGC կրկնակի արծաթե UV պաշտպանիչ թաղանթով եռաշերտ ապակու փաթեթները։

Շենքի բոլոր հարկերի միջանցքներում առկա է լինելու օդի հովացում և ջեռուցում, իսկ ընդհանուր տարածքի լուսավորությունը ապահովելու են 1,010 LED լուսատուներ։ Յուրաքանչյուր հարկի միջով անցնող ատրիումը ստեղծում է շարունակական տեսողական կապ շենքի բնակելի մասի ամբողջ երկայնքով` այն լցնելով արևի բնական լույսով: Ատրիումի հատվածը նաև կլուսարվորվի 33.4 մ երկարությամբ ջահով իր 210 լուսատուով։

Անվտանգ ու հարմարավետ ավտոկայանատեղիները ևս առանցքային պահանջներից են: Teryan 5-ում պահեստասենյակով, թե առանց` ավտոկայանատեղիները կառուցված են 4 ստորգետնյա հարկերում և ամբողջությամբ հսկվում են անվտանգության աշխատակիցների կողմից։ Գործելու են նաև օդափոխության, ջեռուցման և ծխահեռացման ու հակահրդեհային սպրինկլերային համակարգեր։ Անվտանգության և հարմարավետության համար տեղադրվելու է ուղեփակոց՝ պետհամարանիշի ավտոմատ ճանաչմամբ։ Նշված տարածքում հնարավոր է կայանել 90 մեքենա:

«Գալաքսին» հայկական հոլդինգային ընկերություն է, որը ներկայացնում է 15 ընկերություն 3 երկրում։ Հյուրընկալության և սպասարկման ոլորտում խմբի կազմում հանդես են գալիս Santafe սրճարանը, Pahest33 բար-ռեստորանը, և շուտով իր դռները կբացի ֆրանսիական հայտնի PAUL սրճարանը։

 Ուշագրավ
«Երկարացնելու ենք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը»,-ասել էնա
Նա ասել է, որ 2020-ին տնտեսությունն ունեցել է ընդամենը 7.6 տոկոս անկում
ՌԱԷԿ-ի մասնագետները ներկայացրել են տեխնիկական սպասարկման և վերանորոգման ուղղությամբ տարվող աշխատանքը
---