ՀՀ մարզիկները մասնակցել են Օլիմպիադայի բացմանը

ՀՀ մարզիկները մասնակցել են Օլիմպիադայի բացմանը

PanARMENIAN.Net - Տոկիոյում մեկնարկել է Օլիմպիական խաղերի բացման արարողությունը՝ քայլերթով անցել է նաև ՀՀ մարզիկների պատվիրակությունը։ Հայաստանի դրոշակակիրներն էին լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։

Խաղերի բացումն անցնում է դատարակ տրիբունաներով՝ կորոնավիրուսի պատճառով հանդիսատեսի մասնակցությունն արգելվել է։ Ներկա է միայն 950 պաշտոնյա՝ երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։

Բացմանը ներկա է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որն աշխատանքային այցով Ճապոնիայում է։

Կորոնավիրուսով պայմանավորված որոշվել է հրաժարվել ֆան-գոտիներից, մեծ էկրաններով դիտումներից և այլ միջոցառումներից։

2020-ին Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Դրանք կմեկնարկեն 2021-ի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

Photo. Reuters
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---