Մարտիրոսյանը ոչ ոքի է ավարտել խորվաթ մրցակցի հետ 2-րդ պարտիան և դուրս եկել աշխարհի գավաթի 5-րդ փուլ

Մարտիրոսյանը ոչ ոքի է ավարտել խորվաթ մրցակցի հետ 2-րդ պարտիան և դուրս եկել աշխարհի գավաթի 5-րդ փուլ

PanARMENIAN.Net - Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացնող Հայկ Մարտիրոսյանը ոչ ոքի է ավարտել խորվաթ մրցակից Անտե Բրկիչի հետ երկրորդ պարտիան և դուրս եկել խաղարկության 5-րդ փուլ։

Մարտիրոսյանը խաղում էր սև խաղաքարերով։

Բրկիչի հետ առաջին պարտիայում Մարտիրոսյանը հաղթել էր։ Նա խաղում էր սպիտակ խաղաքարերով։

Հայ շախմատիստը Բրկիչի հետ երկու դասական պարտիան ավարտել է 1,5։0,5 հաշվով։

Աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Մարտիրոսյանը կպայքարի Մամին Տաբատաբաեի (Իրան) – Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան) զույգի հաղթողի հետ։

Հայկ Մարտիրոսյանը ժամանակին նվաճել է մինչև 16 տարեկանների շրջանում աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Նրա վարկանիշը 2632 է, նա ՀՀ հավաքականի 7-րդ համարն է։

 Ուշագրավ
Այսպիսով Հայաստանը Տոկիոյում 4 մեդալ է նվաճել՝ 2 արծաթ և 2 բրոնզ
29-ամյա մարզիկը հավաքել է 14․733 միավոր
Եզրափակչում Ալեքսանյանի մրցակիցը կլինի ՌԴ-ն ներկայացնող Մուսա Եվլոևը
Նա միակ մասնակիցն էր ՀՀ-ից ձյուդոյի մրցաշարում
---