ՀՀ նախագահը մասնակցել է Ճապոնիայի կայսեր ընդունելությանը և առանձնազրույց ունեցել նրա հետ

ՀՀ նախագահը մասնակցել է Ճապոնիայի կայսեր ընդունելությանը և առանձնազրույց ունեցել նրա հետ

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կայսերական պալատում մասնակցել է Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի կազմակերպած պաշտոնական ընդունելությանը՝ ի պատիվ Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի բացմանը մասնակցող օտարերկրյա պատվիրակությունների բարձրաստիճան ղեկավարների:

Ընդունելության մասնակցների թվում են եղել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրին, Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդը, ինչպես նաև Միացյալ Նահանգների առաջին տիկին Ջիլ Բայդենը, տեղեկացնում է նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը։

Սարգսյանը Ճապոնիայի կայսերական պալատում առանձնազրույց է ունեցել կայսր Նարուհիտոյի հետ: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է կայսերը և հանձնիս նրան՝ Ճապոնիայի ժողովրդին՝ համավարակով պայմանավորված այս բարդ իրավիճակում ամառային օլիմպիական խաղերի կազմակերպման և անցկացման համար:

Առանձնազրույցի ընթացքում անդրադարձ է եղել հայ-ճապոնական հարաբերություններին, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերի պահպանման կարևորությանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---