ՅՈւՆԵՍԿՕ-ի կոմիտեն հաշվետվություն է պահանջել Թուրքիայից Այա Սոֆիայի պահպանության վերաբերյալ24 հուլիսի 2021 - 16:25 AMT PanARMENIAN.Net - ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն պահանջել է Թուրքիայից հաշվետվություն ներկայացնել Ստամբուլում գտնվող Այա Սոֆիայի տաճարի պահպանության մասին, որն, ինչպես հայտնի է, Թուրքիայի իշխանությունները վերածել են մզկիթի։ Նոր հաշվետվությունը Թուրքիան պետք է ներկայացնի մինչև 2022թ․ փետրվարի 1-ը, գրում է ՌԻԱ Նովոստին «Ֆրանս Պրեսի» վրա հղումով։ Նշվում է, որ գերատեսչությունը կրկին «խորը մտահոգություն է հայտնել 2020-ին Այա Սոֆիա տաճարը մզկիթի վերածելու և դրա հետևանքների կապակցությամբ։ Սուրբ Սոֆիայի կամ Այա Սոֆիա տաճարը բյուզանդական ճարտարապետության կոթողային հուշարձան է, Բյուզանդիայի «ոսկեդարի» խորհրդանիշ։ Բյուզանդական կայսրության գլխավոր քրիստոնեական տաճարը, Կոստանդնուպոլսի պատրիարքի նստավայր։ Oսմանցի թուրքերի կողմից Բյուզանդիայի մայրաքաղաքի գրավումից հետո ծառայել է որպես մզկիթ, ներկայումս՝ թանգարան է։ Իր ներկա տեսքով կառուցվել է 532-537թթ. Հուստինիանոս I կայսեր նախաձեռնությամբ ճարտարապետներ Իսիդոր Միլեթացու և Անթիմիոս Թրալացուկողմից։ 1985 թվականին տաճարը Ստամբուլի պատմական կենտրոնի այլ հուշարձանների հետ մեկտեղ ընդգրկվեց ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Շուրջ 100 տարի Սբ Սոֆիան եղել է քրիստոնյա աշխարհի ամենամեծ տաճարը՝ մինչ Հռոմի Սբ Պետրոսի տաճարի կառուցումը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |