Նաիրա Զոհրաբյանի հիմնած իրավապաշտպան ՀԿ թիրախում լինելու է թե իշխանությունը, թե ընդդիմությունը

Նաիրա Զոհրաբյանի հիմնած իրավապաշտպան ՀԿ թիրախում լինելու է թե իշխանությունը, թե ընդդիմությունը

PanARMENIAN.Net - ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության գործունեությունը սկսելու մասին։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա նշել է, որ քաղաքական նախապատվություն և կամ ինչ-որ մեկի քաղաքական շահի սպասարկում չի լինելու՝ մշտադիտարկման թիրախում լինելու է թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը։

«Մեր օրակարգը մեծ է՝ մարդու իրավունք, բնականաբար՝ նաև ռազմագերիների, անհետ կորածների խնդիրներ, քաղաքական մոնիթորինգ, ժողովրդավարության և անվտանգության հարցեր։

Կա՛ և լինելու է մեկ օրակարգ ու մեկ շահ՝ Հայաստանի օրակարգն ու շահը։Այո, բարդ է լինելու այս համատարած աբսուրդի ու ֆալշի, պոպուլիզմի ու ստի, հանրային մեծ դեպրեսիայի ու հիասթափության մեջ լինել լսելի։

Բայց մենք փորձելու ենք։ Փորձելու ենք, որովհետև այս ընտրությունները ոչ միայն չլուծեցին երկրի համակարգային խնդիրները, այլև կոսմետիկ սվաղի տակ փակելով՝ խորացրեցին ազատ անկման անկյունը։ Փորձելու ենք, որովհետև ամեն ինչ շատ ու շատ պարզ է՝ այս արհավիրքը կանգնեցնել է պետք։

Հունիսի 20-ի ընտրությամբ թիվ մեկ այդ հարցը չլուծվեց, որովհետև ո՛չ իշխանությունը և ո՛չ էլ ընդդիմությունը իրենց առջև նման խնդիր, պարզվեց, չէին էլ դրել»,-ասվում է գրառման մեջ։

Հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» 8-րդ գումարման ԱԺ-ում կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ։»Բարգավաճ Հայաստանն» անցողիկ շեմը չի հաղթահարել։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---