Արաբկիրում, Աջափնյակում և Դավիթաշենում ուժեղացված ծառայության արդյունքում 25 անձ է բերման ենթարկվել

Արաբկիրում, Աջափնյակում և Դավիթաշենում ուժեղացված ծառայության արդյունքում 25 անձ է բերման ենթարկվել

PanARMENIAN.Net - Հուլիսի 23-ի երեկոյան ոստիկանությունը մայրաքաղաքի Արաբկիր, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաններում իրականացրել է ուժեղացված ծառայություն։ Տարբեր կասկածանքներով բաժիններ բերման է ենթարկվել 25 անձ։

Ուժեղացված ծառայությունն իրականացրել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի ու Մաշտոցի բաժինների, Դավիթաշենի բաժանմունքի և հատուկ նշանակության գումարտակի ծառայողներն ու պարեկները:

Կատարվել են խուզարկություններ ու զննություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ատրճանակներ ու հրացաններ, դանակներ ու մահակներ։ Ուժեղացված ծառայության ընթացքում Արաբկիրի և Մաշտոցի բաժիններում արձանագրվել են ապօրինի ինքնաձիգների կամավոր հանձնման դեպքեր։

Հինգ անձի խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 31 գրամից ավելի քաշով։

Նշվում է, որ նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են։

Ուժեղացված ծառայությունն իրականացվել է հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով, տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---