Գալիք շաբաթվանից կմեկնարկի Սահակաշվիլիի հրաժարականի պահանջով պլեբիսցիտը

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականի պահանջով ժողովրդական պլեբիսցիտը կմեկնարկի հաջորդ շաբաթվանից: Այդ մասին հայտնել է «Ալյանս հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդներից մեկը` Մամուկա Կացիտաձեն: «Վրաստանում մոտավորապես մեկ միլիոն ընտանիք կա, եւ մենք կայցելենք նրանցից յուրաքանչյուրին` «Արդյո՞ք Դուք ցանկանում եք վաղաժամ նախագահական ընտրություններ» հարցով»,- հայտնել է նա: Նրա խոսքով, գործողության ավարտը կարող է դառնալ ժողովրդական անհնազանդությունը, հաղորդում է Վրաստան On-Line-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---