Էկոնոմիկայի փոխնախարարն ու նախարարի խորհրդականը կգործուղվեն Իրան

Էկոնոմիկայի փոխնախարարն ու նախարարի խորհրդականը կգործուղվեն Իրան

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և էկոնոմիկայի նախարարի հասարակական հիմունքներով խորհրդական Ռաֆայել Գևորգյանը կգործուղվեն Իրան։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։

Պատվիրակներն Իրանի սոցիալական ապահովության ներդրումային ընկերության ղեկավարության հետ կքննարկեն համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Գործուղումը տեղի կունենա հուլիսի 27-29-ը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---