«Սոֆթ Կոնստրակտը» $50 մլն կներդնի ՏՏ ոլորտի զարգացման համար

«Սոֆթ Կոնստրակտը» $50 մլն կներդնի ՏՏ ոլորտի զարգացման համար

PanARMENIAN.Net - «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունը 50 մլն դոլար կներդնի ՏՏ ոլորտի զարգացման համար:

Պռոշյան համայնքի Գևորգ Չաուշ թաղամասում ավելի քան 70,000 քմ տարածքում 5000 նոր աշխատատեղ ստեղծելու նպատակով «Բադալյան եղբայրները» հիմնում են նոր՝ Սոֆթ Սիթի բիզնես կենտրոնը։

Սոֆթ Սիթին «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի 2-րդ բիզնես համալիրն է․ առաջինը «Սոֆթ Կոնստրակտ» տեխնոլոգիական ընկերության շենքն է, որը գործում է Հին Նորքի 23,000 քմ զբաղեցնող տարածքում:

Նոր համալիրը կառուցվում է «Սոֆթ Կոնստրակտ» և «Ֆաստ Կրեդիտ» ընկերությունների աշխատակիցների համար։

Համալիրը բաղկացած կլինի 4 մասնաշենքից, որոնցից 2-ն ունեն եռանկյունաձև տեսք: Հայաստանում սա առաջին եռանկյունի շենքն է նման ծավալով, որի կերպարի ստեղծման համար առանձնացվել է 3 կարևոր հիմնադրույթ՝ յուրաքանչյուր հարկի և ընդհանուր մակերեսի հարաբերակցություն, տեխնիկական և հակահրդեհային անվտանգություն և շենքի ամրություն:

Իր աշխատակիցների համար հարմարավետ միջավայր ստեղծելու նպատակով նոր բիզնես կենտրոնում լինելու են հանգստի սենյակներ, նոր սրճարաններ, մարզասրահ և յոգայի դահլիճ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---