ՀՀ-ում կորոնավիրուսի 180 նոր դեպք կա և 8 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 180 նոր դեպք կա և 8 մահ

PanARMENIAN.Net - Հուլիսի 27-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 180 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 229,090-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 8 դեպք է գրանցվել, 7-ը՝ կորոնավիրուսից և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4597 դեպք կա, այլ պատճառով՝ 1116։

Ապաքինվել է ևս 112 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 219,280 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 4597-ի։

Հուլիսի 26-ին կատարվել է 4889 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,315,245 թեստ է արվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---