18 մարտի 2009 - 19:04 AMT
Ռուսաստանից ժամանած հայերը կմիանան Հայաստանի պատանեկան հավաքականին
Ռուսաստանից 6 հայազգի բասկետբոլիստներ կմասնակցեն Հայաստանի պատանեկան հավաքականի ուսումնա-մարզական հավաքին, որը կմեկնարկի Երեւանում մարտի 23-ին:

Ինչպես PanARMENIAn.Net-ին հաղորդել են Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայում, ՀԲՖ հրավերով Ռուսաստանից Երեւան կժամանեն 6 պատանի բասկետբոլիստներ, որոնք կմարզվեն հայկական ակումբներում ելույթ ունեցող բասկետբոլիստների հետ, իսկ հավաքի ավարտից անմիջապես հետո կվերադառնան իրենց ակումբներ:

Ռուսաստանից հրավիրված պատանի բասկետբոլիստների եւ ակումբների ցուցակը`

Արսեն Սարկիսով` 1994թ. Մոսկվայի «ԲԿՄԱ», պատանեկան թիմ
Արթուր Մկրտչյան` 1994թ. Մոսկվայի «Գլորիա», պատանեկան թիմ
Սերգեյ Պողոսյան` 1995թ.- Սամարայի «Սամարա», պատանեկան թիմ
Անատոլի Կունախովիչ` 1995թ.- «Տրինտա» պատանեկան թիմ
Միքայել Պողոսյան` 1995թ.- «Տրինտա» պատանեկան թիմ
Արկադի Մկրտչյան` 1995թ. -«Տրինտա» պատանեկան թիմ