ՄԻՊ-ը 3 անհերքելի փաստ է ներկայացրել Գեղարքունիքում ադրբեջանական հանցավոր կրակոցների մասին

ՄԻՊ-ը 3 անհերքելի փաստ է ներկայացրել Գեղարքունիքում ադրբեջանական հանցավոր կրակոցների մասին

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը 3 անհերքելի փաստ է ներկայացրել Գեղարքունիքում ադրբեջանական հանցավոր կրակոցների մասին։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«1. Հրաձգությունները հրահրում են ադրբեջանական զինված ուժերը, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում:

2. Ադրբեջանական կրակոցները ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ են, այդ թվում՝ գյուղերի ուղղությամբ:

3. ՀՀ զինված ուժերը պաշտպանում են մեր բնակիչների իրավունքները, կյանքն ու խաղաղությունը»,-ասվում է գրառման մեջ։

Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի 3 զոհ, ևս 2 զինծառայող վիրավոր:

Ադրբեջանական կողմը հայտնել է 2 վիրավորի մասին։

Ըստ ՊՆ-ի` հակառակորդը, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել ՀՀ սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---