Զոհրաբյանը՝ Միրզոյանին. Հրատապ է ԱԺ արտակարգ նիստ հրավիրել

Զոհրաբյանը՝ Միրզոյանին. Հրատապ է ԱԺ արտակարգ նիստ հրավիրել

PanARMENIAN.Net - ԱԺ արդեն նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով փոխհրաձգությանը և տեղային մարտերին հայ-ադրբեջանական սահմանին, ֆեյսբուքյան էջի միջոցով դիմել է ԱԺ գործող նախագահ Արարատ Միրզոյանին՝ հորդորելով խորհրդարանի արտակարգ նիստ հրավիրել։

Նա գրել է, որ հրատապ է հենց հիմա հրավիրել ԱԺ արտակարգ նիստ, որին ներկա լինի նաև վարչապետի պաշտոնակատարն ու ԶՈւ ղեկավար կազմը՝ քննարկելու ստեղծված իրապես պայթունավտանգ իրավիճակը։

«Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը ժամ-ժամ մեծանում է։ Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները պարբերաբար բոլոր ուղղություններով այլեւս գրեթե ամեն օր սանձազերծում են զինված սադրանքներ և գրոհ։

Ալիևի և նրա քաղաքական ախոռի հռետորաբանությունը կրկին պատերազմական է։

Միջազգային հանրություն կոչվող դանդուռով սալաթը կրկին լուռ է։ Ու մի խնդրանք պաշտպանության նախարարությանը՝ արգելե՛ք Արծրուն Հովհաննիսյանին որեւէ բան գրել եւ խոսել։ Պարզապես փակեք բերանը»,-ասվում է գրառման մեջ։

Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի 3 զոհ, ևս 2 զինծառայող վիրավոր է:

Ադրբեջանական կողմը հայտնել է 2 վիրավորի մասին։

Ըստ ՊՆ-ի` հակառակորդը, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել ՀՀ սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---