Երևանը հաստատել է կրակը դադարեցնելու մասին համաձայնությունը28 հուլիսի 2021 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։ Այդ տեղեկությունը հաստատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայություն, հայտնում է Araratnews.am-ը։ Նախարարությունում հաստատել են, որ հրադադարը պետք է հաստատվեր տեղական ժամանակով ժամը 10։00-ից, տեղեկացնելով, որ այժմ սահմանին իրավիճակը համեմատաբար կայուն է։ Ավելի վաղ հայտարարվեց, որ Բաքուն համաձայնել է Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը սահմանագծին՝ սկսած Երևանի ժամանակով 10:00-ից։ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնել էր, որ Ժամը 10:30-ի դրությամբ կրակում են Գեղարքունիքի գյուղերի ուղղությամբ։ ՊՆ-ից ևս հաստատել են, որ այս պահին կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։ Ադրբեջանական սադրանքի արդյունքում սկսված մարտական գործողությունների ընթացքում երկուստեք կիրառվել են հրաձգային զինատեսակներ և ականանետեր։ Ընդ որում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից ականանետային կրակ է բացվել՝ ի պատասխան հակառակորդի կողմից ականանետերի կիրառման։ Շփման գիծը չի փոփոխվել, սահմանային իրադրությունը գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների վերահսկողության ներքո։ Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի 3 զոհ, ևս 2 զինծառայող վիրավոր է: Ադրբեջանական կողմը հայտնել է 2 վիրավորի մասին։ Ըստ ՀՀ ՊՆ-ի` հակառակորդը, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել ՀՀ սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Բաքուն համաձայն է, որ Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների հանդիպումը կայան Ղազախստանում Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ապրիլի 24–ի առավոտյան՝ ժամը 8:30-ից 11:00-ն մուտքը Ծիծեռնակաբերդ փակ կլինի Ապրիլի 23–ին և 24–ին մի շարք փողոցներ փակ կլինեն Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան ճանապարհը` հաջակցություն տավուշցիների «Որտեղ ակցիա լինի՝ մասնակցելու ենք, չսարքենք սա քաղաքական թեմա», - հայտարարել են ցուցարարները Էրդողանը՝ ՀՀ–ին․ Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ, նոր ճանապարհային քարտեզի ժամանակն է «Տարածաշրջանում արդեն նոր կարգ է ստեղծվում, անհիմն անգիրները մի անկյունում թողնելու ժամանակն է»,–ասել է նա |