ՊՆ-ն հրապարակել է զոհված զինվորների անունները

ՊՆ-ն հրապարակել է զոհված զինվորների անունները

PanARMENIAN.Net - Հուլիսի 28-ի գիշերն ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքայիններ Կորյուն Արայիկի Հարությունյանը և Դավիթ Գառնիկի Քոչարյանը։

Մարտական գործողությունների ընթացքում հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ 3 զինծառայող։ Նրանց առողջական վիճակի մասին տեղեկատվություն կտրամադրվի քիչ ավելի ուշ, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը տեղական ժամանակով ժամը 10։00-ից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---