ՀՀ-ն ու ՌԴ-ն պայմանավորվել են ընդլայնել իրավական օրակարգային խնդիրների քննարկումները

ՀՀ-ն ու ՌԴ-ն պայմանավորվել են ընդլայնել իրավական օրակարգային խնդիրների քննարկումները

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրի իրավապահ մարմինների գործակցությանը վերաբերող հարցեր:

Քյարամյանը հույս է հայտնել, որ ձևավորված փոխգործակցությունն ապագայում ավելի մեծ թափ կստանա և կընդլայնվի, հայտնում են ՔԿ մամուլի բաժնից։

Երկարամյա գործակցության ընթացքում իրականացվել են համատեղ միջոցառումներ՝ նպաստելով քրգործերով միմյանց ցուցաբերվող միջազգային իրավական օգնության արդյունավետության բարձրացմանը։

ՔԿ ղեկավարը կարևորել է նաև հանցավորության դեմ պայքարում արդյունավետ գործակցության շարունակականությունը։

Կոպիրկինը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, շնորհավորել է Քյարամյանին՝ պաշտոնի նշանակվելու առթիվ:

Դեսպանը, իր հերթին բարձր գնահատելով երկու երկրի իրավապահ մարմինների միջև շփումները, շեշտել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պատրաստակամությունը՝ աջակցելու քննչական մարմինների միջև գործակցության զարգացմանը:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ շարունակել և ընդլայնել օրակարգային խնդիրների պարբերաբար քննարկումները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---