Ներկայացուցիչների պալատը կդադարեցնի Բաքվին հատկացվող ԱՄՆ-ի ռազմական ֆինանսական օգնությունը![]() 29 հուլիսի 2021 - 10:22 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է կոնգրեսական Ֆրենկ Փալոունի ներկայացրած փոփոխությունը, որը դադարեցնում է ԱՄՆ-ի ռազմական ֆինանսական օգնությունն Ադրբեջանին: Փալոունի ներկայացրած փոփոխության մեջ ասված է. «Միջազգային ռազմական կրթություն և ուսուցում», ինչպես նաև «Արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրի» միջոցով հատկացվող որևէ ֆինանսավորում չի տրամադրվելու Ադրբեջանին, գրում է «Ամերիկայի ձայնը»: Դրույթը չի արգելափակում հայեցողական ռազմական տեխնիկայի տրամադրումը, որը կարող է փոխանցվել Պաշտպանության դեպարտամենտի կողմից ԱՄՆ-ի օրենքների 333-րդ հոդվածի համաձայն: Ինչպես տեղեկացրել են Ամերիկայի հայ դատի հանձնախմբի վաշինգտոնյան գրասենյակից, այժմ աշխատանքներ են տարվում նաև այդ ուղղությամբ: Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Փալոունը ողջունել է Փոփոխությունների մասին հուլիսի 28-ին Պալատի կողմից կայացված որոշումը: Բանաձևն այժմ պիտի փոխադրվի Սենատ, որից հետո պիտի դրվի նախագահ Ջո Բայդենի սեղանին: Ինչպես Արևմտյան Ամերիկայի հայ դատի գրասենյակի տնօրեն Արմեն Սահակյանն ասել է, որ «գլխավոր քայլը Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում դրա հաստատումն էր»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |