ՀՀ-ում կորոնավիրուսի 233 նոր դեպք կա և 10 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 233 նոր դեպք կա և 10 մահ

PanARMENIAN.Net - Հուլիսի 29-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 233 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 229,603-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ելքով 10 դեպք է գրանցվել, 7-ը՝ կորոնավիրուսից, և մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4604 դեպք կա, այլ պատճառով՝ 1119։

Ապաքինվել է ևս 123 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 219,502 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 4378 է։

Հուլիսի 28-ին կատարվել է 5930 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,328,107 թեստ է արվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---