Հայաստանում ներկայացվել է բազմազգ Ղազախստանի միասնության գաղտնիքը

PanARMENIAN.Net - Երեւանում տեղի ունեցավ «Ազգամիջյան եւ միջկրոնական ղազախական մոդելը» խորագրով կլոր սեղանը, որի նպատակն էր ծանոթացնել բազմազգ հանրապետությունում հաշտության ապահովմանն ուղղված ղազախական պետության աշխատանքի մեխանիզմներին: Հարկ է նշել, որ այդ երկրում գրանցված է 46 ազգային խումբ: Ըստ Հայաստանում Ղազախստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նուրբոլաթ Ալիմբաեւի , Ղազախստանի կառավարության գործողությունների հիմնական սկզբունքը հանրապետության միասնության պահպանումն է եւ տարբեր էթնիկ խմբերի մշակութային կենտրոնների զարգացման ապահովումը, տարբեր համայնքների ներկայացուցիչների եւ նրանց պատմական հայրենիքի միջեւ սերտ շփումներին նպաստելը:



Ըստ Հայաստանի ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի ու իրավունքի ինստիտուտի տնօրեն Գեւորգ Պողոսյանի, կայացած կլոր սեղանը կարեւոր է Հայաստանի համար, քանի որ Ղազախստանում գործում է մեծ եւ ակտիվ հայկական համայնք:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---