ՌԴ ԱԳՆ․ Պատրաստ ենք աջակցել սահմանին իրավիճակի կարգավորմանը՝ սահմանազատման շուտափույթ մեկնարկով

ՌԴ ԱԳՆ․ Պատրաստ ենք աջակցել սահմանին իրավիճակի կարգավորմանը՝ սահմանազատման շուտափույթ մեկնարկով

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ-ն լուրջ մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում վերջին զինված միջադեպերի կապակցությամբ և հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է աջակցել սահմանին իրավիճակի կարգավորմանը՝ սրացման նվազման և սահմանազատման շուտափույթ մեկնարկով։

«Ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, ապաքինում՝ տուժածներին և վիրավորներին։ Ցավոք, իրավիճակը սահմանին շարունակում է լարված մնալ։ Կոչ ենք անում կողմերին ձեռնպահ մնալ իրավիճակի հետագա վատթարացմամբ հղի ցանկացած գործողությունից և ծագող բոլոր հարցերը լուծել քաղաքական և դիվանագիտական ճանապարհով»,-ասվում է Ռուսաստանի ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովի մեկնաբանության մեջ։

Նշվում է, որ Ռուսաստանը հետագայում ևս պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորման համար՝ սրացման նվազման և սահմանազատման և սահմանագծման համատեղ աշխատանքի շուտափույթ մեկնարկի միջոցով։

«Մենք մտադիր ենք ակտիվ աշխատել Անդրկովկասը կայունության, անվտանգության և բարգավաճման գոտու վերածելու ուղղությամբ՝ համաձայն Ադրբեջանի, ՀՀ և ՌԴ ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 10-ի և 2021 թ.-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Հուլիսի 28-ին Գեղարքունիքի ուղղությամբ հակառակորդի կողմից սանձազերծված մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմից 5 զինծառայող է վիրավորվել, 3 զոհվել։

Հուլիսի 29-ի առավոտյան՝ ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ մեկ զինծառայող՝ ավագ լեյտենանտ։

Հուլիսի 29-ին՝ ժամը 23:00-ից սկսած, ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձերը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---