Առաջարկ. Լիցենզավորել գազաբալոնների տեղադրումը և պարբերական վկայագրումը

Առաջարկ. Լիցենզավորել գազաբալոնների տեղադրումը և պարբերական վկայագրումը

PanARMENIAN.Net - Առաջարկվում է լիցենզավորել գազաբալոնների տեղադրումը և պարբերական վկայագրումը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շրջանառության մեջ է դրել համապատասխան նախագիծը։

Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման գործունեության տեսակը նախատեսվում է ներառել լիցենզավորման ենթակաների ցանկում։ Կսահմանվի նաև բալոնների պարբերական վկայագրման կարգ։

Նախագիծը մշկավել է գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության բարձրացման նպատակով։

 Ուշագրավ
Նախատեսվում է ռազմավարական հեռանկարում աստիճանաբար անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի
Սահմանի մնացած հատվածներում իրադրությունը հարաբերական հանգիստ է։
Զինծառայողը եղել է դիրքի շրջակայքում, այդ պատճառով էլ սկզբում կարծել են, թե նա անհետ կորել է