Չալյանն ու Ալեքսանյանը Տոկիոյի Օլիմպիադայի կիսաեզրափակչում են 2 օգոստոսի 2021 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Հունահռոմեական ոճի ըմբիշներ Կարապետ Չալյանը և Արթուր Ալեքսանյանը դուրս են եկել Տոկիոյի Օլիմպիադայի կիսաեզրափակիչ։ 77 քաշային Կարապետ Չալյանը տարել է երկրորդ անընդմեջ հաղթանակը։ Քառորդ եզրափակչում մեր ըմբիշը 2:1 հաշվով հաղթել է աշխարհի չեմպիոն, Մինսկ-2019 Եվրոպական խաղերի հաղթող, ռուս Ալեքսանդր Չեխիրկինին, տեղեկացնում է Armsport.am-ը։ Եզրափակչի ուղեգիրը գյումրեցի ըմբիշը կվիճարկի Ղրղզստանի ներկայացուցիչ Ակժոլ Մախմուդովի հետ։ 1/8 եզրափակիչում Չալյանը 5:0 հաշվով հաղթել էր Ասիայի չեմպիոն, ուզբեկ Յալգաշբայ Բերդիմուրատովին։ Հունահռոմեական ոճի ըմբիշ, գործող օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը քառորդ եզրափակչում 5:1 հաշվով առավելության է հասնել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Արվի Մարտին Սավոլայնենի հանդեպ, տեղեկացանում է Armsport.am-ը։ Կիսաեզրափակչում Ալեքսանյանի մրցակիցը կլինի իրանցի Մոհամադհադի Սարավին։ Կիսաեզրափակչի երկրորդ զույգը կազմել են ռուսաստանցի անվանի ըմբիշ Մուսա Եվլոևն ու լեհ Թադեուշ Միչալիկը։ Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ գոտեմարտել էր Ղրղզստանի ներկայացուցիչ 25-ամյա Ուզուր Ջուզուպբեկովի հետ և 4-1 հաշվով հաղթանակ տարել։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |