ՀՀ-ում կորոնավիրուսի 137 նոր դեպք կա և 2 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 137 նոր դեպք կա և 2 մահ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 137 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 230,476-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ելքով 2 դեպք է գրանցվել, 2-ն էլ՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4621 դեպք կա, այլ պատճառով՝ 1121։

Ապաքինվել է ևս 147 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 220,133 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 4600 է։

Օգոստոսի 1-ին կատարվել է 4224 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,350,559 թեստ է արվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---