ՔՊ-ն վարչապետի պաշտոնում առաջադրել է Փաշինյանի թեկնածությունը

ՔՊ-ն վարչապետի պաշտոնում առաջադրել է Փաշինյանի թեկնածությունը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանը։

Նա նաև հրապարակել է համապատասխան փաստաթուղթը։

«Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին», - ասվում է գրառման մեջ։

Օգոստոսի 2-ին մեկնարկել է 8-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը։ Այն վարում է տարիքով ամենամեծ պատգամավորը՝ Կնյազ Հասանովը։«Հայաստան» խմբակցության անդամները խորհրդարան են եկել Սյունիքի՝ կալանավորված քաղաքապետերի լուսանկարներով շապիկներով։ Դաշինքի անդամները կոչ են արել նախագահողին ապահովել դաշինքի կալանավորված անդամներ Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի ներկայությունն ԱԺ դահլիճում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---