«Հայ-արաբական մշակութային առնչությունները» խորագրով միջազգային գիտաժողովը կայացել է Կահիրեում

PanARMENIAN.Net - Մարտի 16-ին Կահիրեի համալսարանի Հայագիտական կենտրոնում տեղի է ունեցել «Հայ-արաբական մշակութային առնչությունները» խորագրով միջազգային գիտաժողով, որին մասնակցեցին շուրջ 25 գիտնականներ Հայաստանից, Եգիպտոսից, Սիրիայից եւ Լիբանանից:

Բացման նիստին ուղերձով հանդես եկան Եգիպտոսի բարձրագույն կրթության նախարարի առաջին տեղակալ Մուհամեդ Գաբերն ու Եգիպտոսում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը, որոնք բարձր գնահատեցին 2007թ. Կահիրեի համալսարանի բանասիրական ֆակուլտետում հիմնադրված Հայագիտական կենտրոնի գործունեությունը: Նախարարի առաջին տեղակալն իր ուղերձում նշեց, որ 250 հազար ուսանողություն ունեցող Կահիրեի համալսարանում Հայագիտական կենտրոնի հիմնադրումն ու ակտիվ գործունեությունը վկայում է հայ-եգիպտական հարաբերությունների բարեկամական բացառիկ բնույթի մասին:



Իր հերթին էլ ՀՀ դեսպանն ընդգծեց այն հանգամանքը, որ վերջին մեկ տարվա ընթացքում Կենտրոնը դեսպանության աջակցությամբ կազմակերպում է արդեն երկրորդ միջազգային գիտաժողովը (առաջինը տեղի էր ունեցել 2008թ. մարտին), ինչպես նաեւ հրատարակել է 5 գիրք արաբերեն լեզվով` նվիրված հայ-արաբական պատմական հարաբերություններին եւ Եգիպտոսում հայ համայնքի ներկայությանը:



Բացման նիստին Հայագիտական կենտրոնի տնօրենի կողմից ընթերցվեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանի ողջույնի նամակն` ուղղված գիտաժողովի կազմակերպիչներին ու մասնակիցներին Գիտաժողովին զուգահեռ բանասիրական ֆակուլտետի մասնաշենքում կազմակերպվել էր գրքերի ցուցահանդես, որին ներկայացված էին արաբական տարբեր երկրներում հրատարակված գրքեր հայ ժողովրդի պատմության, Հայոց ցեղասպանության, արցախյան հիմնախնդրի վերաբերյալ, ինչպես նաեւ գիտական տարբեր հետազոտություններ ու գեղարվեստական գրականություն արաբերեն լեզվով:



Նույն օրը երեկոյան դեսպան Ռուբեն Կարապետյանը պաշտոնական ընթրիք տվեց գիտաժողովի մասնակիցների պատվին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---