Բաքուն բողոքի նոտա է հանձնել ՌԴ-ին՝ Ժիրինովսկու խոսքերի պատճառով 2 օգոստոսի 2021 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը բողոքի նոտա է հանձնել Ադրբեջանում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր պաշտոնակատարին` Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկու արտահայտությունների կապակցությամբ։ Օգոստոսի 1-ին ռուս դիվանագետը կանչվել էր Ադրբեջանի ԱԳՆ, գրում է «Sputnik Ադրբեջանը»։ Բաքուն իր մտահոգությունն է հայտնել Ժիրինովսկու «կանխակալ և վիրավորական հայտարարությունների վերաբերյալ, որոնք նա արտահայտել է «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի եթերում` հուլիսի 30-ին»։ Ժիրինովսկին ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հասկանում է, որ «կկորցնի իր պաշտոնը, նրա մոտ այնտեղ բռնապետություն է, բազում ընդդիմադիր ուժեր կան։ «Եթե Բայդենը ցանկանա, նրան պաշտոնանկ կանեն 2 շաբաթում։ Միայն Ռուսաստանը կարող է փրկել նրան»,-ասել է Ժիրինովսկին։ Ժիրինովսկին, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, նաև ասել էր, որ Ռուսաստանը պետք է վերադառնա Ռուսական կայսրության և ԽՍՀՄ բոլոր տարածքներ և որ Հարավային Կովկասը ՌԴ ազդեցության գոտի է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |