Սոցապ ու շրջակա միջավայրի նախարարներ են նշանակվել

Սոցապ ու շրջակա միջավայրի նախարարներ են նշանակվել

PanARMENIAN.Net - Նարեկ Մկրտչյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը։

Մինչ այդ վարչապետի որոշմամբ Մկրտչյանն ազատվել էր սոցապ նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.Նարեկ Մկրտչյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»,-ասվում է հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրմանագրով Ռոմանոս Պետրոսյանը վերանշանակվել է շրջակա միջավայրի նախարար։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Ռոմանոս Պետրոսյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար»,-ասվում է հրամանագրում։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---