ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքը

ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքը

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ 7-րդ գումարման «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։

Մասնավորապես, հակասահմանադրական են ճանաչվել հետևյալ կետերը․

3. Հանրային բուհի կառավարման խորհուրդը ձևավորվում է հետևյալ համամասնությամբ՝ 1) չորսին առաջադրում է բուհի ակադեմիական խորհուրդը, որոնց ներկայացվող պահանջները, առաջադրման և լիազորությունների դադարեցման կարգը սահմանվում են բուհի կանոնադրությամբ, 2) հինգին նշանակում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը։

4. Կառավարման խորհրդի բուհի չորս անդամին այս հոդվածի 6-րդ մասում սահմանված ժամկետում չառաջադրելու կամ չորսից պակաս առաջադրելու դեպքում կառավարման խորհրդի բուհի կողմից չառաջադրված անդամների համալրումն իրականացնում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը։

«Ընդունված օրենքը նախագահի կողմից ստորագրելու պարագայում խաթարվելու էր բուհերի ինքնավարության սկզբունքը․ բուհերի հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը հասցվելու էր 9-ի, որից 5-ին նշանակելու էր կառավարությունը, սա էլ իր հերթին զրկելու էր բուհին ինքնուրույն որոշումներ կայացնելու բացառիկ հնարավորությունից։

Հանուն արդարության ասենք, որ ՍԴ-ն պահպանեց բարձրագույն դատարանի՝ իր ողջախոհությունը և փրկեց բուհական համակարագի ինքնավարությունը հարվածի տակ դնելուց»,-ասվում է գրառման մեջ։

Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվել էր ստորագրել օրենքը և ուղարկել այն ՍԴ՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---