Ընդդիմադիրներն ԱԺ նախագահի ընտրությունը կվիճարկեն ՍԴ-ում

Ընդդիմադիրներն ԱԺ նախագահի ընտրությունը կվիճարկեն ՍԴ-ում

PanARMENIAN.Net - Խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները կդիմեն Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Ազգային ժողովի նախագահի ընտրությունը։ Այդ մասին խորհրդարանում հայտարարել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նրա հայտարարությանը միացել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ նշելով, որ իրենք ևս դիմելու են ՍԴ։

Օգոստոսի 2-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Ալեն Սիմոնյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահ։ Ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը: Կողմ է քվեարկել 71 պատգամավոր։

Ազգային ժողովի նախագահի 3 թեկնածու էր առաջադրվել։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրել էր Ալեն Սիմոնյանին։ «Հայաստան» դաշինքն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել էր Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանին, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի թեկնածությունը։

«Հայաստան» խմբակցության անդամները պահանջել են ազատ արձակել կալանավորված 2 անդամին՝ Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին։ Որպես բողոքի նշան նրանք լքել են նիստերի դահլիճը Ալեն Սիմոնյանին թեկնածության ներկայացման ժամանակ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---