ՀՀ-ում կորոնավիրուսի 237 նոր դեպք կա

ՀՀ-ում կորոնավիրուսի 237 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Օգոստոսի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 237 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 230,713-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան դեպք չի արձանագրվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4621 դեպք կա, այլ պատճառով՝ 1121։

Ապաքինվել է ևս 156 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 220,289 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 4681 է։

Օգոստոսի 2-ին կատարվել է 7398 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,357,957 թեստ է արվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---