Օգոստոսի 3-ին հայաստանցի 3 մարզիկ կպայքարի օլիմպիական մեդալների, որոնցից 2-ը՝ ոսկու համար

Օգոստոսի 3-ին հայաստանցի 3 մարզիկ կպայքարի օլիմպիական մեդալների, որոնցից 2-ը՝ ոսկու համար

PanARMENIAN.Net - Օգոստոսի 3-ին հայաստանցի 3 մարզիկ կպայքարի օլիմպիական մեդալների համար։

Եզրափակիչ դուրս եկած հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ոսկու համար պայքարելու է ՌԴ-ն ներկայացնող Մուսա Եվլոևի հետ։ Մենամարտը նախատեսված է Երևանի ժամանակով 15:20-ին:

Հայ ըմբիշը վնասվածք է ստացել կիսաեզրափակիչ գոտեմարտում։

Ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը ևս կպայքարի օլիմպիական ոսկու համար՝ ի թիվս 9 այլ ծանրորդի։ Նա հաղթողի հիմնական հավակնորդներից է համարվում։ Մեկնարկը կտրվի 14։50-ին։

Իսկ հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Կարապետ Չալյանը 16։00-ին կպայքարի 3-րդ տեղի համար: Նա մենամարտելու է Ադրբեջանի ներկայացուցչի հետ։

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Տոկիոյի Օլիմպիադայի քառորդ եզրափակչում հաղթել է Ուզբեկստանը ներկայացնող Էլնուր Աբդուռահիմովին և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Դա նշանակում է, որ Բաչկովն Օլիմպիադայի առնվազն բրոնզե մեդալակիր կլինի։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---