Ռուբինյան․ Ադրբեջանը չի կարող ամեն պահի մտնել ՀՀ՝ Գեղարքունիքում կատարվածը դրա ապացույցն է

Ռուբինյան․ Ադրբեջանը չի կարող ամեն պահի մտնել ՀՀ՝ Գեղարքունիքում կատարվածը դրա ապացույցն է

PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությաունից խորհրդարանի փոխխոսնակի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, թե Ադրբեջանը չի կարող ցանկացած պահի մտնել ՀՀ տարածք, որի ապացույցն է Գեղարքունիքում տեղի ունեցածը, երբ ՀՀ զինված ուժերը փայլուն դիմակայել են հարձակմանը։

Պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի դիտարկմանը, թե ադրբեջանական զորքերը մայիսի 12-ից անարգել մուտք են գործել ՀՀ ինքնիշխան տարածք՝ Ռուբինյանն ասել է, որ Սև լճի, Գեղարքունիքի ու մյուս հատվածներում ադրբեջանական զորամիավորումներն ապօրինի են գտնվում և պետք է դուրս գան։

«Մի բան է, երբ ռազմական բախումներ են տեղի ունենում այլ շրջանում, այլ բան է, երբ հայկական զորքերը կանգնում են նախկին հայկական ԽՍՀ սահմաններում։ Այժմ մենք կանգնած ենք սահմաններին և դա որոշակի երաշխիքներ է ենթադրում, քանի որ ոչ միայն ՀՀ սահմանն է, այլ նաև ՀԱՊԿ-ի»,-ասել է Ռուբինյանը։

Նա հավելել է, որ գուցե դա չի խանգարել, որ ադրբեջանցիները տեղակյավեն Սև լճի և Գեղարքունիքի հատվածներում, սակայն, ըստ նրա, ՀԱՊԿ գործիքակազմով նախատեսված միջոցառումները պետք է իրականացվեն։

Ռուբինյանն ասել է նաև, որ Բաքուն այդպիսով փորձում է պայթեցնել տարածաշրջանային կայունությունը և չիրագործել նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված ապաշրջափակման կետը։

Հուլիսի 28-ին Գեղարքունիքի ուղղությամբ հակառակորդի կողմից սանձազերծված մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմից 5 զինծառայող է վիրավորվել, 3 զոհվել։

Հուլիսի 29-ի առավոտյան՝ ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ մեկ զինծառայող՝ ավագ լեյտենանտ։

Հուլիսի 29-ին՝ ժամը 23:00-ից սկսած, ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձերը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---